Loading Events

Концерт Григория Лепса в Ереване

Details

Date:
February 24, 2018
Time:
3:00 pm - 7:30 pm
Event Category:

Ռուսաստանի վաստակավոր արտիստ, «Ոսկե Գրամոֆոն», «Տարվա երգ», «Տարվա շանսոն» մրցանակակիր, МУЗ ТВ և RU TV հեռուստաալիքների երաժշտական ծրագրերի մրցանակակիր Գրիգորի Լեպսը վերադառնում է Երևան հատուկ ծրագրով. միայն լավագույն և ամենասիրված երգերը կենդանի հնչողությամբ:
Գրիգորի Լեպսը յուրահատուկ արտիստ է, ում երգերում կենտրոնացված են յուրաքանչյուրին հասկանալի և սրտամոտ կյանքի ծարավը, սերը, ուժը և կիրքը: «Я уеду жить в Лондон», «Рюмка водки на столе», «Самый лучший день», «Вьюга» – այս և այլ շատ կոմպոզիցիաներ դարձել են բազմաթիվ ընտանեկան տոների անբաժանելի մասը: Ընկերական ցանկացած հավաքույթ և հանդիպում չեն անցնում առանց Գրիգորի Լեպսի երգերի:
Երգչի յուրաքանչյուր համերգ դա անհավանական շոու է, հագեցած խելահեղ էներգետիկայով, և մշտապես լեփ լեցուն դահլիճներով: Նրա հզոր ձայնը և խելակորույս ինքնանվիրումը չեն կարող անտարբեր թողնել հանդիսատեսին: Նույնիսկ ամենաքմահաճ և փորձառու լսարանը խոստովանում է, որ Լեպսի ցանկացած ելույթ իրական տոն է և խանդավառություն: Նա կարող է իրեն թույլ տալ ցանկացած փորձարարություն, նրա յուրաքանչյուր երգ նման չէ նախորդին, և միաձուլվերով նրա ֆանտաստիկ տաղանդին՝դրանք ստեղծում են իսկապես ֆենոմենալ ներկայացումներ:
Չէ որ, լսելով Լեպսին, հանդիսատեսը ոչ միայն մոռանում է իր խնդիրների և տրտմության մասին, այլև վարակվում է այդ զարմանալի երգչի էներգետիկայով և վերածնվում դեպի նոր կյանք, սեր և արվեստ:
Բաց մի՛ թողեք Գրիգորի Լեպսի մենահամերգը Երևանում՝ 2018 թվականի փետրվարի 24-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Համերգի կազմակերպիչ «Մորգան պրոդաքշըն»
Տոմսերի արժեքը՝ 8000, 10000, 15000, 20000, 25000, 30000, 50000, 80000, 100000, 120000 դրամ: